Տրանսպորտի միջազգային ուղղիներ

  1. Ի՞նչ դեր ունի տրնասպորտը համաշխարհային տնտեսության գործում:

    Տրանսպորտի միջոցով երկրները արտասահմանից իրենց պետություն են ներկրում տարբեր հումքեր։
  2. Տնտեսության զարգացման ներկա փուլում տրանսպորտի, որ տեսակն է ամենաարագը զարգանում: Պատասխանը հիմնավորել՚:

    Տարբեր երկրներում տրանսպորտի տարբեր տեսակներ տարբեր արագությամբ են զարգանում, քանի որ տրանսպորտի պահանջը կախված է երկրի աշխարհագրական դիրքից, բայց ըստ իս ամենաարագ զարգացումը տրանսպորտի տեսակներից նավերն են։

Անասնապահություն

  1. Որո՞նք են անասնապահության զարգացման նախադրյալները:

    Նախ պետք է կարողանաս ճիշտ կառավարել ֆինանսներտ,Հետո ինձ համար ամենակարևորը ՝ պետք է միսը լինի մաքուր և պետք չէ ոչ մի բան անել մսի հետ։Սպառողին միսը պետք է ներկայացնել մաքուր և անարատ։
  2. Ի՞նչ կապ ունի անասնապահությունը տնտեսության մյուս ճյուղերի հետ:

    Անասնապահությունը մյուս ճյուղերի հետ շատ մեծ կապ ունի։Կապ ունի մետաղաձուլության հետ՝Մարդիկ ստեղծում են հատուկ սարքեր,որոնցով կարողանում ես ավելի արագ կթել կաթը և վաճառել սպառողին։Շատ սերտ կապ ունի բուսաբուծության հետ,քանի որ կովը,ոչխարը և ուրիշ կենդանիներ ուտում են հենց խոտ,կամ Թռչունների մեծ մասը ուտում է ցորեն և ցորենն էլ է մտնում բուսաբուծության մեջ։
  3. Թվարկել և ուրվագծային քարտեզի վրա նշել այն երկները, որոնք առաջատար են անասնապահության հետևյալ ճյուղերով՝ ոչխարաբուծություն, խոզաբուծություն, խոշոր եղջերավոր անանսապահություն, ձիաբուծություն, ձկնորսություն: 

Արդյունաբերության այլ ճյուղեր (քիմիական, թեթև և սննդի)

1․ Ի՞նչ դեր ունի քիմիական արդյունաբերությունը տնտեսության մեջ։

Քիմիական արդյունաբերությունը մեծ մասամբ օգտագործվում է գյուղատնտեսության մեջ և կենցաղում: Տնտեսության մեջ օգտագործվում է օրինակ՝ ծծմաբկան թթուն, իսկ կենցաղում օգտագործվում է պլասմասաներով:

2․ Նշել քիմիական արդյունաբերության զարգացման նախադրյալները։

Քիմիական արդյունաբերությունը ստեղծում է այն ինչ չկա բնության մեջ: Առանձնացվում են հին, նոր և նորագույն ճյուղերը: Հին ճյուղեր են, օրինակ՝ մետաղաձուլությունը, իսկ նոր ճյուղեր են էլեկտրաէներգետիկան և քիմիան:

3․ Ի՞նչ դեր ունի թեթև և սննդի արդյունաբերությունը տնտեսության մեջ։

Թեթև և սննդի արդյունաբերությունը տնտեսության մեջ մեծ դեր է զբաղեցնում։ Թեթև արդյունաբերության գլխավոր ենթաճյուղերն են տեքստիլի, կարի, տրիկոտաժի, կոշիկեղենի, գորգերի արդյունաբերությունը։ Թեթև ճյուղը մեզ ապահովում է հագուստով, կոշկեղենով, կենցաղային իրերով։ Սննդի արդյունաբերությունը գյուղատնտեսության հետ մեկտեղ ապահովում է բնակչության պահանջարկը սննդամթերքի բոլոր տեսակների գծով։

4․ Ի՞նչ տեղաբաշխման առանձնահատկություն ունի սննդի արդյունաբերությունը։

Սննդի արդյունաբերություն տեղաբաշխումն ունի համատարած բնույթ։ Տարբեր են միայն տարբեր տարածաշրջաններում արտադրվող պարենի տեսականին և ծավալները, որոնք պայմանավորված են հողակլիմայական պայմաններով, ինչպես նաև պահանջարկի ու սպառման գործոնով։

Գյուղատնտեսություն

1. Որո՞նք են գյուղատնտեսության զարգացման նախադրյալները:

Գյուղատնտեսության զարգացման նախադրյալներն են՝ կլիման, աշխարագրական դիրքը, ջրի ու ցամաքի համադրությունը:

2. Ի՞նչով է գյուղատնտեսությունը տարբերվում տնտեսության այլ ճյուղերից:

Գյուղատնտեսության արտադրությունը բնական է: Իսկ մյուս ճյուղերը ոչ:

3. Ի՞նչ կապ ունի գյուղատնտեսությունը արդյունաբերության այլ ճյուղերի հետ, բերել օրինակներ:

Գյուղատնտեսությունը մեծ կապ ունի տնտեսության ուրիշ ճյուղերի հետ: Արդյունաբերության հետ կապված է նրանով, որ արդյուաբերությունը վերարտադրում է գյուղատնտեսության արտադրանքը: Օրինակ՝ գյուղատնտեսությունը արտադրում է փայտ, իսկ արդյունաբերությունը այդ փայտից պատրաստում է կահույք:

4. Ի՞նչով են իրարից տարբերվում գյուղատնտեսության զարգացման ինտենսիվ և էքստենսիվ ուղղությունները, բերել օրինակներ:

Ինտենսիվ ուղղությունը զարգացնում է աշխատանքի որակը, իսկ էքստենսիը՝ քանակը: Օրինակ՝ հավը երկու օրում ածում է մի ձու, բայց պետք է ձվերի քանակը շատացնել: Կարելի է մի հավ էլ ձեռք բերել, կամ այդ հավին ավելի լավ խնամել: Ուրիշ հավ ձեռք բերեկը էքստենսիվ ուղղությունն է, իսկ լավ խնամելը՝ ինտենսիվ:




















Տնտեսության հնագույն ճյուղը գյուղատնտեսությունն է: Այն նյութական արտադրության ճյուղերից մեկն է: Գյուղատնտեսական աշխատանքի գլխավոր միջոցը հողն է:Հողերի ամբողջությունն անվանում են հողային ֆոնդ, որի կազմում առանձնացվում են գյուղատնտեսական արտադրությունում օգտագործելի գյուղատնտեսական նշանակության հողեր կամ հողահանդակներ և գյուղատնտեսական արտադրությունում չօգտագործվող հողատարածքներ:Գյուղատնտեսական հողահանդակները կազմում են աշխարհի հողային ֆոնդի շուրջ 30-%­: Ի տարբերություն արդյունաբերության՝ գյուղատնտեսության արտադրությունը կախված է տարվա եղանակներից (բնակլիմայական պայմաններից): ՕրինակԲարենպաստ պայմաններում հնարավոր է տարվա ընթացքում ստանալ մի քանի բերք՝ Եգիպտոսում, Բանգլադեշում, Ինդոնեզիայում, Հնդկաստանում, Բրազիլիայում և այլն:Բերրիության բարձրացման համար կատարվում են հողերի բարելավմանը (մելիորացիա) նպատակաուղղված բազմաբնույթ աշխատանքներ. չոր հողերի արհեստական ոռոգում, գերխոնավ հողերի չորացում, քարքարոտ հողերի քարամաքրում, ցանքաշրջանառություն և այլն:Ցանքաշրջանառությունը միևնույն դաշտում մի քանի տարվա ընթացքում զանազան գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքի գիտականորեն հիմնավորված հաջորդական հերթափոխությունն է՝ հողի բերրիությունը պահպանելու նպատակով: Ի տարբերություն բուսաբուծության՝ անասնապահությունը շուրջտարյա արտադրություն է, քանի որ գյուղատնտեսական կենդանիների խնամքը և մթերքի (օրինակ` կաթի, ձվի) արտադրությունը չեն դադարեցվում ամբողջ տարվա ընթացքում:Գյուղատնտեսության ճյուղային կառուցվածքըՈւշադրությունԳյուղատնտեսության ճյուղերն են անասնապահությունը և բուսաբուծությունը:Յուրաքանչյուր երկրի գյուղատնտեսության ճյուղային կառուցվածքը պայմանավորված է տեղական բնական առանձնահատկություններով: Սովորաբար գյուղատնտեսության ճյուղային կառուցվածքում անասնապահության բաժինը գերակշռում է բարձր զարգացած եվրոպական երկրներում (օրինակ` Գերմանիայում կամ Դանիայում), ինչպես նաև զարգացող այնպիսի երկրներում, որտեղ կան ընդարձակ արոտավայրեր, իսկ վարելահողերի տարածքը շատ փոքր է (օրինակ` Մոնղոլիա, Սուդան և Եթովպիա):Սահմանափակ տարածքի և անբարենպաստ բնակլիմայական պայմանների դեպքում բուսաբուծության համախառն բերքի և անասնապահության արտադրանքի ավելացման մեծ հնարավորությամբ օժտված ուղղություն կարող է ծառայել մշակվող հողի միավոր տարածքից` մեկ հեկտարից ստացվող բերքի` բերքատվության, ինչպես նաև գյուղատնտեսական մեկ գլուխ կենդանուց ստացվող մթերքի` մթերատվության ավելացումը: Գյուղատնտեսությունը զարգանում է ուղղությամբ՝ էքստենսիվ և ինտենսիվ:Բրնձի մշակությունը Ֆիլիպիններում Լավանդայի (նարդոսի) մշակությունը Ֆրանսիայում Զարգացող երկրների գյուղատնտեսական արտադրության զարգացման նպատակով ՄԱԿ-­ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունն իրականացնում է միջոցառումների մի ամբողջ համալիր, որը ստացել է «կանաչ հեղափոխություն» անվանումը: Դրանցից առավել լայնորեն կիրառվում են նոր, ավելի բարձր բերքատու մշակաբույսերի և բարձր մթերատու կենդանիների ընտրությունը կամ սելեկցիան, ժառանգական հատկանիշների բարելավումը (գենետիկան), պարարտացումը և հողաբարելավումը: Այդ միջոցառումների կիրառման շնորհիվ որոշ երկրներ (օրինակ` Մեքսիկան, Հնդկաստանը, Ֆիլիպինները, Չինաստանը) հասել են գյուղատնտեսական արտադրանքի ծավալի շոշափելի աճի:

ՎառելիքաԷներգետիկ արդյունաբերություն

1․ Քարտեզի վրա նշել նավթ, գազ և ածուխ արդյունահանող առաջատար երկրները: 

2․ Ի՞նչ դեր ունի վառելիքաէներգետիկ արդյունաբերությունը տնտեսության զարգացման գործում:

Այն շատ մեծ դեր ունի, որովհետր արդեն կան նորագույն տեխնոլոգիաներ, որոնք աշխատում են էներգիայով։ Վառելիքը դե շատ կարևոր է, որովհետև վառելիքը պետք է տնտեսության բոլոր ճյուղերի մեջ։

3․ Որո՞նք են վառելիքաէներգետիկ արդյունաբերության զարգացման նախադրյալները: 

Նախադրյալներն են վառելիքի մեծ պաշարները և ՋԷԿ, ՋրԷԿ, ԱԷԿ-ի կառուցումները։

4․ Ուրվագծային քարտեզի վրա նշե՜լ էլեկտրաէներգիայի արտադրությամբ հարուստ երկրները։

Վառելանյութային արդյունաբերություն, արդյունաբերության ճյուղերի համախումբ, որոնք արդյունահանում և վերամշակում են վառելանյութի տարբեր տեսակներ։ Ծանր արդյունաբերության կարևորագույն ճյուղերից է ներառնում է նավթարդյունաբերությունը, գազի արդյունաբերությունը, ածխարդյունաբերությունը, տորֆի արդյունաբերությունը, թերթաքարի արդյունաբերությունը։

Միաժամանակ արդյունահանության պրոցեսներն անընդհատ կատարելագործվում են․ կիրառվում են նոր մեթոդներ, ներդրվում առաջավոր տեխնիկա ու տեխնոլոգիա, արտադրությունը համալիր մեքենայացվում ու ավտոմատացվում է։

Գոյություն են ունեցել վառելիքաէներգետիկ արդյունաբերության զարգացման երկու հիմնական փուլ՝ ածխային և նավթագազային։ Ածխային փուլը սկսվել է 18-րդ դարի կեսերից և շարունակվել մինչև 20-րդ դարի կեսերը։ Վառելիքաէներգետիկ հաշվեկշռի գլխավոր վառելիքը եղել է ածուխը՝ 80-90 տոկոս։

20-րդ դարի երկրորդ կեսից սկսվել է երկրորդ՝ նավթագազային փուլը։ Այս փուլում նվազել է ածխի ու պինդ վառելիքի մյուս տեսակների բաժինը, ավելացել է նավթի և գազի բաժինը։ Ներկայումս նավթ

ԱԶԳԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Մարդու տնտեսական գործունեությունն այժմ բազմաբնույթ է, այսինքն` ներառում է մի շարք
բնագավառներ: Յուրաքանչյուր երկրում դարերի ընթացքում (պատմականորեն) ձևավորվում է մարդկանց գործունեության բնագավառների յուրահատուկ համակարգ հավաքածու։

Քանակական փոփոխությունը երկրի արտադրության եւ ծառայությունների ծավալի մեծացումը կամ փոքրացումն է, իսկ որակական փոփոխությունը տնտե-
սության ճյուղային կառուցվածքի փոփոխությունն է։

Փոփոխությունների գործընթացը տարբեր երկրներում ընթանում է տարբեր արագությամբ, և այդ պատճառով աշխարհի բոլոր երկրների ազգային տնտեսությունները հայտնվում են
«տնտեսական հասունության» զանազան աստիճաններում` փուլերում:

  1. Որո՞նք են տնտեսության զարգացման նախադրյալները

Գյուղատնտեսություն, արդյունաբերություն, սպասարկման ոլորտ, նյութական և հոգևոր պահանջմունքների բավարարում, բնական պայմաններ, ռեսուրսներ, աշխարհագրական դիրք, եղանակ:

2. Նշեք 5 երկիր որտեղ տնտեսության առաջատար ճյուղը

  1. ա) գյուղատնտեսությունն է-Սոմալի, Զանզիբար, Բանգլադեշ։ 
    բ) արդյունաբերությունն է-Հնդկաստան, Նիգերիա, Բրազիլիա, Չինաստան, Լիբիա։
    գ) սպասարկման ոլորտն է-Ռուսաստան, Ֆրանսիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա:
  2. Ի՞նչ ազդեցություն  ունի բնակչության սեռատարիքային կազմը տնտեսության զարգացման վրա:

    Բնակչության սեռը կարող է ազդել երկրի զարգացման վրա:  Ինչքան շատ տղամարդ լինի մեր երկրում, այդքան ավելի հզոր կարող է լինել մեր բանակը, ավելի շատ շենքեր կարող են լինել մեր երկրում, կարող է ավելի զարգացած լիներ գյուղատնտեսությունը:
  3. Ի՞նչ ազդեցություն ունի երկրի աշխարհագրական դիրքը երկրի տնտեսության զարգացման վրա. բերել օրինակներ:

    Աշխարհագրական դիրքը մեծ ազդեցություն ունի գյուղատնտեսության վրա: Գյուղատնտեսության մեջ մտնում է որսորդությունը, իսկ եթե երկրի դիրքը այնպիսին է, որ չկան անտառներ, կարող ենք վստահ ասել, որ այնտեղ չի կարող զարգանալ գյուղատնտեսության այդ ոլորտը: Այդպես է օրինակ`Եգիպտոսում: Եթե երկիրը չունի ծով, օվկիանոս կամ լիճ այդ դեպքում նա չի կարող զարգացնել ձկնորսությունը:
  4. Ի՞նչ ազդեցություն ունեն երկրի բնական պայմաններն ու ռեսուրսները երկրի տնտեսության զարգացման վրա. բերել օրինակներ:


    Երկրի արդյունաբերությունը կարող է շատ քիչ զարգացում ունենալ, եթե երկիրը չունենա նավթ: Այսինքն կարող ենք հետևություն անել, որ երկրի համար բնական ռուսուրսները շատ մեծ ազդեցություն ունի, հատկապես արդյունաբերության ոլորտում:
  5. Ի՞նչ ազդեցություն ունի հարևան երկրների ազդեցությունը երկրի տնտեսության զարգացման վրա. բերել օրինակներ:


    Եթե հարևան երկրները թույլ չտան այլն երկրներից ապրանք, կամ ուտելիք բերել, դա կարող է մեծ ազդեցություն ունենալ երկրի տնտեսության վրա, քանի որ այդ երկրի ժողովուրդը զրկվում է այդ ապրանքից, կամ այդ ուտելիքից:

Միգրացիա

Բնակչության, մարդկանց տեղաշարժ՝ կապված մշտական կամ ժամանակավոր բնակավայրը փոխելու հետ։ Ընդգրկում է բնակավայրից հեռացողների (էմիգրացիա՝ արտագաղթ) ու եկողների (իմիգրացիա՝ ներգաղթ) խմբերը։ Դրանց գումարն արտահայտում է միգրացիայի ընդհանուր, իսկ տարբերությունը՝ զուտ մեծությունը։

Անձը, ով իր տնից տեղափոխում է այլ վայր, բնական աղետի կամ քաղաքացիական անհարմարություններից ելնելով, կարող է որակվել որպես փախստական ​​կամ, մասնավորապես, նույն երկրում, տեղահանված անձ։ Քաղաքական, կրոնական կամ այլ հալածանքներից ապաստան փնտրող անձը սովորաբար համարվում է ապաստան հայցող։

Քոչվորական շարժումները սովորաբար չեն դիտվում որպես միգրացիա, քանի որ նոր վայրում հաստատվելու մտադրություն չկա, և շարժումը սովորաբար սեզոնային է։ Այժմ միայն մի քանի քոչվոր խմբեր են, որ պահպանում են ապրելակերպի այս ձևը։ Բացի այդ, ճանապարհորդության, զբոսաշրջության, ուխտագնացության նպատակով մարդկանց ժամանակավոր տեղաշարժը չի դիտարկվում որպես միգրացիա, եթե այցելված վայրերում նրանք ապրելու և բնակվելու ցանկություն չունեն։

Բնակչության վերարտադրությունը

Похожее изображение

         Դասի հղում՝

1․ Բնակչության վերարտադրության վրա ի՞նչ գործոններ են ազդում։

Որպես կանոն, բնակչության կրթական և մշակույթային մակարդակի բարձրացման քաղաքային բնակչության թվի ավելացման, տնտեսության մեջ կանաց ակտիվ ներգրավման, բնակչության ծերացման, երեխաների կրթության և դաստիարակության վրա կատարվող ծախսերի աճին զուգընթաց ծնելիությունը նվազում է: Այսինքն քաղաքներում ապրող, բարձր կրթական ու մշակույթային մակարդակ ունեցող,աշխատող և ուշ ամուսնացող կանանց ընտանիքներում երեխաների թիվն ավելի փոքր է, քան գյուղական վայրերում ապրող չքավոր ու ցածր կրթական մակարդակ ունեցող և վաղ ամուսնացող կանանց ընտանիքներում: Այսպիսով, բնակչության վերարտադրության վրա ազդում են ինչպես բնական-կենսաբանական, այնպես էլ տնտեսական, մշակութային, հոգեբանական գործոնները: Թեեւ ծնունդը և մահը իրենց էությամբ կենսաբանական գործընթացներ են, սակայն դրանց վրա որոշիչ ազդեցություն են թողնում հասարակական գործոններն ու պայմանները:

2․ Զարդացած և զարգացող երկրներում ի՞նչ ժողովրդագրական քաղաքականություն են իրականացնում։

Բնակչության վերարտադրության առաջին տիպի երկրներում գերակշռում է բնակչության բնական աճի բարձրացմանն ուղղված քաղաքականությունը։ Պետությունը խրախուսում է բազմազավակությունը, նշանակում է նպաստներ, տալիս է տարբեր արտոնություններ։ Բնակչության վերարտադրության երկրորդ տիպի երկրների մեծ մասը վերջին տասնամյակներին սկսել է իրականացնել բնակչության բնական աճի կրճատմանն ուղղված ժողովրդագրական քաղաքականություն։ Առավել մեծ ջանքեր են գործադրել բնակչության թվով աշխարհի երկու ամենախոշոր երկրները՝ Չինաստանը եւ Հնդկաստանը։ Չինաստանի ժողովրդագրական քաղաքականության հիմնական կարգախոսն է` «Մեկ ընտանիք, մեկ երեխա»: Այդ քաղաքականության իրականացումն արդեն տվել է մեծ արդյունք: Վերջին քառասուն տարում Չինաստանի բնակչության բնական աճի ցուցանիշը 2,8 %-ից նվազել է մինչեւ 0,4 %, այսինքն` յոթ անգամ

3․ Ուրվագծային քարտեզի վրա նշել 15 պետություններ, որոնք պատկանում են վերարտադրության առաջին տիպին։

World_map_blank.png

4․ Ուրվագծային քարտեզի վրա նշել 15 պետություն, որոնք պատկանում են վերարտադրության երկրորդ տիպին։

Untitled

5․ Նշված երկրները դասավորել ըստ վերարտադրության առաջին և երկրորդ տիպի․

Կանադա, Բրազիլիա, Նիգերիա, Սուդան, Ֆրանսիա, Իսպանիա, Սինգապուր, Չիլի, Ավստրիա, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Մեքսիկա, Արգենտինա, Հունաստան, Իտալիա, Լյուքսենբուրգ, Ղազախստան, Նորվեգիա, Գերմանիա, Հնդկաստան, Չադ, Պակիստան, Մոնղոլիա, Բելառուս, Բոլիվիա, Ավստրալիա։

World_map_blank.png

Առաջին տիպի

Ֆրանսիա Ճապոնիա

Պորտուգալիա Բելգիա

Ռուսաստան Գերմանիա

Կանադա Իտալիա

Չինաստան Մալթա

Ուկրաինա Նոր Զելանդիա

Իսպանիա Հունաստան

Երկրորդ տիպի

Նիգերիա Հնդկաստան

Սաուդյան Արաբիա Ալժիր

Արգենտինա Քենիա

Սիրիա Կամերում

Պակիստան